Անգլիայի հարավ-արեւմուտքում գտնվող նավահանգստային Բորնմութ քաղաքի բնակիչն իր բակում տարօրինակ կապույտ գնդակներ է հայտնաբերել, ամենայն հավանականությամբ, դրանք երկնքից են ընկել:

Բորտ-ինժեներ Սթիվ Հորնսբին տեղեկացրել է, որ այդ օրը ուժեղ անձրեւ է տեղացել, որը ուղեկցվել է կարկուտով: Երբ ամեն ինչ ավարտվել է, նա փողոց է դուրս եկել եւ տարօրինակ առարկաներ տեսել խոտի վրա:

Հորնսբին չի կարողացել գնդակը ձեռքերով բարձրացնել, դրանք շատ փափուկ են եղել: Անգլիացին դրանք գդալի օգնությամբ է բարձրացրել, դրել բանկայի մեջ եւ տվել գիտնականներին: «Այդ գնդակները մոտ երեք սանտիմետր շառավիղ ունեն: Դրանք գրեթե չի կարելի բարձրացնել», պատմել է նա BBC-ին տված հարցազրույցի ժամանակ:

Ինքը ենթադրում է, որ այդ գնդակները մթնոլորտի աղտոտվածության արդյունք է, սակայն գիտնականները ժխտել են այդ տեսակետը:

Բորնմութի համալսարանի հետազոտողները կարծում են, որ դրանք կարող են լինել ջրային անողնաշարների ձվեր, որը կարող էր իր թաթերի մեջ բերել ծտերից մեկը, գրում է «Ուտրա.ռու»-ն: