Մոնակոյում օրերս նշվեց Հայաստանի անկախության տոնը։ Միջոցառումը անցկացվեց Ֆրանսիայում և Մոնակոյում Հայաստանի դեսպանատան բարձր հովանու ներքո և գործարար Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ՝ “Armenian Collection Monte-Carlo” ծրագրի շրջանակում։

Այս հարթակը ստեղծվել է Վ. Փենեսյանի կողմից Հայաստանի մշակութային և տնտեսական լավագույն նվաճումները միջազգային ասպարեզում ներկայացնելու նպատակով։

Միջոցառման շրջանակում կազմակերպվեց բարեգործական համերգ Մոնակոյի Մայր տաճարում՝ ի աջակցություն Մոնակոյի Կարմիր Խաչի, որից հետո տեղի ունեցավ հյուրասիրություն։

Համերգին բացման խոսքով հանդես եկավ Ֆրանսիայում և Մոնակոյում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, որից հետո ելույթ ունեցավ նաև Մոնակոյի Կարմիր Խաչի ղեկավարության ներկայացուցիչը:

Միջոցառմանը ներկա էին Մոնակոյի արտաքին գործերի և համագործակցության հարցերով նախարարության ներկայացուցիչներ, Ազգային խորհրդի անդամներ, մշակութային և հասարակական գործիչներ, ինչպես նաև Մոնակոյի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Վրույր Փենեսյանի խոսքով՝ հայ մշակույթի տաղանդավոր գործիչների՝ դաշնակահարուհի Նարեհ Արղամանյանի (Վիեննա), սոպրանո Անուշ Հովհաննիսյանի (Լոնդոն), տենոր Տիգրան Մելքոնյանի (Նեապոլ) , մեցո-սոպրանո Սոֆիա Թումանյանի (Հռոմ ), դուդուկահար Արտյոմ Մինասյանի (Փարիզ) անզուգական կատարումները հիացրին հանդիսատեսին։ Նրանց շնորհիվ երեկոն լցվեց ջերմությամբ, հուզմունքով և հայ մշակույթի անքակտելի ոգով։ Համերգից հետո Արքայազնի պալատի տարածքին կից գտնվող ռեստորանում կազմակերպվել էր հյուրասիրություն, որտեղ  հյուրերը Շառլ Ազնավուրի երաժշտության ներքո վայելում էին հայկական կոնյակ և հյուրասիրություն։

1-ին լուսանկարում ՝ Մոնակոյի հայ համայնքի ներկայացուցիչ Վրույր Փենեսյանն ու Ֆրանսիայում և Մոնակոյում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանն են։

WhatsApp Image 2025-10-27 at 18.46.55 (1).jpeg (236 KB)

2-րդ լուսանկարում Իրինա Բելիշեվան (Wilco ընկերություն ), Վրույր Փենեսյանը, սոպրանո Անուշ Հովհաննիսյանը (Լոնդոն), մեցո-սոպրանո Սոֆիա Թումանյանը (Հռոմ ), ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, տենոր Տիգրան Մելքոնյանը (Նեապոլ) և Նարեհ Արղամանյանը (Վիեննա)։ 

Վրույր Փենեսյանը նշեց նաև , որ հաջորդ տարի Մոնակոյում մի շարք մշակութային և տնտեսական միջոցառումներ են նախատեսված , որոնք նպատակ ունեն շարունակելու արդեն ավանդական դարձած նախաձեռնությունները՝ բերելով իրական օգուտ Հայաստանին և ամրապնդելով նրա միջազգային հեղինակությունը։

Ուրախալի էր նաև այն փաստը , որ ստացվեց կապեր հաստատել միջոցառման գործընկեր Wilco կապիտալի կառավարման ընկերության և սփյուռքի մեր հայրենակիցների միջև , ինչն էլ ևս կծառայի ի շահ Հայաստանի Հանրապետության։

WhatsApp Image 2025-10-27 at 18.03.06.jpeg (246 KB)

WhatsApp Image 2025-10-27 at 18.46.56 (5).jpeg (172 KB)

WhatsApp Image 2025-10-27 at 18.46.56 (6).jpeg (198 KB)

WhatsApp Image 2025-10-27 at 18.46.56 (7).jpeg (199 KB)