ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թագավորական ընդունելության է արժանացել Ճապոնիայում՝ իր հնգօրյա ասիական ուղևորության վերջին փուլում, որը նա հույս ունի ավարտել Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ առևտրային զինադադարի համաձայնագրով, հաղորդում է Reuters-ը:

Տոկիոյում Թրամփը հանդիպել է Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի հետ։

Հունվարին պաշտոնը ստանձնելուց ի վեր ձեռնարկած իր ամենաերկար արտասահմանյան ուղևորության ընթացքում Թրամփը հայտարարել է Հարավարևելյան Ասիայի չորս երկրի հետ առևտրային և կարևորագույն հանքային համաձայնագրերի մի շարքի մասին՝ Մալայզիայում իր առաջին կանգառի ժամանակ և նախատեսում է հինգշաբթի հանդիպել Սիի հետ Հարավային Կորեայում։

Կիրակի աշխարհի երկու առաջատար տնտեսությունների ներկայացուցիչները քննարկել են Չինաստանից հազվագյուտ մետաղների արտահանման վրա ԱՄՆ-ի ավելի խիստ սակագները և վերահսկողությունը կասեցնելու վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը, հայտնել են ԱՄՆ պաշտոնյաները։

«Ես անչափ հարգանք եմ տածում նախագահ Սիի նկատմամբ և կարծում եմ, որ մենք գործարք կկնքենք»,- Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում վայրէջք կատարելուց առաջ նախագահական ինքնաթիռում լրագրողներին ասել է Թրամփը։