Կոչաբամբա դեպարտամենտում ավտոբուսի ժայռից ցած ընկնելու հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել, հաղորդում է El Deber թերթը՝ հղում անելով ոստիկանությանը։
Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և ընկել 600 մետր խորությամբ կիրճը։ Վարորդը ձերբակալվել է և կասկածվում է արագությունը գերազանցելու մեջ, որի պատճառով նա կարող էր շրջադարձի ժամանակ կորցնել կառավարումը։
Ավելի քան 20 մարդ է տուժել։ Մոտակա բնակավայրի բնակիչներն առաջինն են ժամանել դեպքի վայր և սկսել օգնություն ցուցաբերել ուղևորներին, որոնցից շատերը մնացել էին ավտոբուսի ներսում։
Տրանսպորտային միջոցը Քվիլակոլո քաղաքից ուղևորվելուց է եղել դեպի Ինդեպենդենսիա քաղաք։





























