Ամերիկյան Paramount Skydance մեդիաընկերությունը հոկտեմբերի 29-ին 1000 աշխատակից է հեռացնելու՝ որպես անձնակազմի կրճատման առաջին փուլի մաս։ Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ տվյալների՝ կրճատումների երկրորդ փուլը տեղի կունենա ավելի ուշ, սակայն դրա իրականացման ժամկետները չեն հաղորդվում։ Նշվում է, որ ընդհանուր առմամբ նախատեսվում է ազատել շուրջ 2 հազար մարդու։
Ավելի վաղ Paramount Global մեդիաընկերությունը հայտարարել էր Skydance հոլդինգի հետ միաձուլման մասին, որից հետո հայտարարվել է ծախսերի կրճատման և բիզնեսի վերակառուցման մասին։ Մինչև միաձուլումը Paramount-ը կրճատել էր իր աշխատողների 3,5%-ին՝ ամբողջ աշխարհում։ Աշխատանքից ազատումները տեղի էին ունենում այն բանի ֆոնին, որ հեռուստադիտողները աստիճանաբար հրաժարվում են ավանդական հեռուստատեսությունից և անցում կատարում սթրիմինգային ծառայություններին։




























