Հարավային Կորեա մեկնելու ճանապարհին Air Force One ինքնաթիռում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ օրենսդրությամբ իրեն «արգելված է» երրորդ ժամկետով առաջադրվելը, ինչը «շատ վատ է», հաղորդում է BBC News-ը։

«Եթե դուք սա կարդաք, դա լիովին պարզ կլինի», - ասել է նա։

ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությունը արգելում է նախագահներին երրորդ ժամկետով առաջադրվել, չնայած լուրեր են շրջանառվում, որ Թրամփը կփորձի դա անել։

Նրա նախկին խորհրդական Սթիվ Բեննոնը պնդել է, որ կա «ծրագիր» Թրամփին երրորդ ժամկետով առաջադրվելու համար։ Ինքը՝ Թրամփը, ասել է, որ «շատ կուզենար» առաջադրվել երրորդ ժամկետով։

Ընդամենը մի քանի օր առաջ նա Air Force One ինքնաթիռում, այս անգամ Մալայզիայից Ճապոնիա թռչելիս, լրագրողներին ասել է, որ չնայած իրեն «թույլատրվելու» է կրկին առաջադրվել փոխնախագահի պաշտոնում, նա դա անելու ծրագրեր չունի։

Փոխնախագահի պաշտոնում առաջադրվելը նրան թույլ կտա ղեկավարել երկիրը՝ շրջանցելով երրորդ նախագահական ժամկետի սահմանադրական արգելքը։