ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Հարավային Կորեայում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովում ելույթ ունենալով, ասել է, որ «ութ ամսում ավարտել է ութ պատերազմ, և շատ դեպքերում առևտուրը մեծ դեր է խաղացել այդ պատերազմների ավարտման գործում», հաղորդում է BBC News-ը։

Թրամփը կարծում է, որ առևտուրը բանակցային մարտավարություն է վիճելի իրավիճակներում՝ սկսած Թաիլանդ-Կամբոջայի սահմանից մինչև Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտությունը և Մերձավոր Արևելքը։ Թրամփը կանխատեսում է, որ մաքսատուրքերը կնվազեցնեն ԱՄՆ առևտրային դեֆիցիտը 4 տրիլիոն դոլարով հաջորդ 10 տարիների ընթացքում, հավելելով, որ կարծում է, որ «դա իրականում շատ ավելին է»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը դասում է իր կողմից ավարտված ութ հակամարտությունների շարքում։