Ուկրաինայի վերաբերյալ «միակ հույսն այժմ այն է, որ դրսից ինչ-որ մեկը, ով ներգրավված չէ ո՛չ ռուսական, ո՛չ էլ ուկրաինական կողմից, ճնշում կգործադրի համաձայնության հասնելու և խաղաղություն հաստատելու համար», - ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, փոխանցում է La Reppublica-ն։
«Ես ինքս են բանակցություններ վարել և՛ ռուսների, և՛ ուկրաինացիների հետ, և անձնական փորձից գիտեմ, որ խաղաղության հասնելու համար չի կարելի երկու կողմին միայնակ թողնել՝ իրար մեջ պայմանավորվելու համար, դա երբեք չի աշխատի։ Մեզ անհրաժեշտ է երրորդ մասնակից, որը կկարողանա դրական գործողություններ ձեռնարկել հանուն խաղաղության։ Ցավոք, եվրոպացիները հեռացել են, ուստի միակ մնացած միջնորդը Թրամփն է՝ մի նախագահ, որն իսկապես նվիրված է խաղաղության գործին», - հայտարարել է Օրբանը Retequattro հեռուստաալիքի «10 րոպե» հաղորդման ժամանակ։
«Թրամփը ամերիկյան նախագահի շատ հազվագյուտ տեսակ է. մենք պետք է ուրախ լինենք, որ ունենք այսպիսի ԱՄՆ նախագահ և պետք է աջակցենք նրան. հենց դա ենք անում մենք՝ հունգարացիներս։ Ուստի, կան լավ հնարավորություններ», - եզրափակել է Հունգարիայի վարչապետը։





























