Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 22-28-ը:

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️ Կենտրոնում՝ հոկտեմբերի 25-ին և 27-ին,

◾️ Արաբկիրում՝ հոկտեմբերի 26-ին և 28-ին,

◾️ Նոր Նորքում չի գերազանցել,

◾️ Շենգավիթում չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️ Նոր Նորքում՝ ամբողջ շաբաթ,

◾️ Արաբկիրում՝ հոկտեմբերի 22-26-ը,

◾️ Շենգավիթում` հոկտեմբերի 23-ին և 26-28-ը,

◾️ Կենտրոնում՝ հոկտեմբերի 22-27-ը։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։