Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը վերանայում է իր ռազմավարությունը տարածաշրջանում վերջերս տեղի ունեցած ընտրություններից հետո և կշարունակի միջամտել տարբեր երկրների, դրանց թվում՝ Մոլդովայի Հանրապետության քաղաքական գործընթացներին, գրում է Point.md-ն:

Ըստ Սանդուի՝ Մոսկվան վերաուղղորդում է իր ուշադրությունը այլ երկրների վրա, որտեղ ընտրություններ են սպասվում՝ ձգտելով պահպանել վերահսկողությունը և ազդեցությունը հետխորհրդային տարածքում և նույնիսկ զարգացած ժողովրդավարություններում, գրում է rupor.md-ն:

«Ռուսաստանի Դաշնությունը դեռևս ճշգրտում է իր ռազմավարությունը: Նրանք նման արդյունքներ չէին սպասում և հիմա փորձում են վերանայել սեփական ծրագրերը: Նրանք կկենտրոնանան այլ երկրների վրա, որտեղ ընտրություններ են անցկացվելու: Օրինակ՝ հաջորդ տարի ընտրություններ են անցկացվելու Հայաստանում, և նրանք կփորձեն վերահսկողություն սահմանել Հայաստանում իշխանության նկատմամբ»,- Rock FM ռադիոյին տված հարցազրույցում նշել է Մայա Սանդուն: