Միացյալ Նահանգները նախատեսում է կրճատել զինծառայողների թվաքանակը Բուլղարիայում, Հունգարիայում եւ Սլովակիայում մինչեւ 2025թ. դեկտեմբերի կեսը։ Այս մաիսն տեղեկացրել է ուկրաինական Kyiv Post պարբերականը՝ հղում կատարելով ՆԱՏՕ երկրների աղբյուրներին։

Պարբերականի զրուցակցի խոսքով՝ կրճատումը կլինի «չափավոր»։ Արեւելյան Եվրոպայում ամերիկյան զորքերի թվի կրճատումը կարող է շարունակվել 2026թ․։ Kyiv Post-ի աղբյուրների հավաստիացմամբ՝ Վաշինգտոնը կարծում է, որ եվրոպական բանակները կարող են պաշտպանվել, հատկապես ՆԱՏՕ պարտավորությունների շրջանակում ռազմական ծախսերի ավելացումից հետո։

Պարբերականը չի նշել, թե քանի ամերիկյան զինծառայող կհանվի Արեւելյան Եվրոպայի երկրներից եւ քանիսը կմնան տարածաշրջանում։

Ավելի վաղ Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր երկրում ամերիկյան զորքերի թվի կրճատման մասին՝ 1,7 հազարից մինչեւ մոտ հազար զինծառայող։ Ռումինիայի պաշտպանության նախարար Յոնուց Մոշտյանուն բացատրել է, որ Միացյալ Նահանգները կրճատում է Եվրոպայում իր զորքերի թիվը, քանի որ մտադիր է ավելի շատ կենտրոնանալ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։