Այս պահին նախագահական նստավայրում իշխող կոալիցիայի նիստ է ընթանում, որին մասնակցում են Հայաստանի հանրապետական, «Օրինաց երկիր» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ղեկավար անձինք:
Հանրապետական կուսակցությունից նիստին մասնակցում են նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, ՕԵԿ-ից` Արթուր Բաղդասարյանն ու Հեղինե Բիշարյանը, ԲՀԿ-ից` Գագիկ Ծառուկյանը:
Նիստին, ամենայն հավանականությամբ, քննարկվելու են առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր:



























