Երկու մարդ զոհվել, առնվազն վեց հոգի վիրավորվել է շաբաթ հունական Կրետե կղզում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով, որը, ինչպես տեղեկացվել է, կապված է եղել վաղեմի ընտանեկան թշնամանքի հետ, տեղեկացրել է Associated Press-ը։
Միջադեպն սկսվել է առավոտյան ժամը 11-ից հետո Վորիզիա գյուղում, որը գտնվում է Հերակլիոնից՝ կղզու ամենամեծ քաղաքից 52 կիլոմետր հարավ։
Երկու զոհերը՝ 39-ամյա տղամարդը եւ 56-ամյա կինը, մահացել են հրաձգության հետեւանքով, նշվել է ոստիկանության հայտարարությունում։ Եվս վեց մարդ տեղափոխվել է տեղի հիվանդանոցներ՝ ծանրության տարբեր աստիճանի վնասվածքներով, նշվել է տեղի արտակարգ օգնության EKAB ծառայության հայտարարությունում։
Երկու վիրավոր տղամարդ հիվանդանոցում գտնվում է պահպանության տակ, նրանց մասնակցությունը զինված միջադեպին հետաքննվում է, տեղեկացրել են ոստիկանությունում։
Տեղի լրատվամիջոցների տվյալներով՝ միջադեպը, ըստ երեւույթին, տեղի երկու ընտանիքների միջեւ վաղեմի թշնամանքի վերջին դրվագն էր եւ տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան կառուցվող տանը կատարված պայթյունից հետո։
Միջադեպի հետեւանքով պատճառվել է նյութական վնաս, բայց ոչ ոք չի տուժել։
Հրաձգությունից հետո անվտանգության մեծ ուժեր եւ շտապօգնության բրիգադներ են եկել ոչ մեծ լեռնային քաղաք, որտեղ իշխանությունները սկսել են նախաքննությունը։





























