Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը հայտարարել է. «Օսմանյան կայսրության անկումից ի վեր, այն ամենը, ինչ Արևմուտքն արել է Մերձավոր Արևելքում, սխալ է եղել», - փոխանցում է Yenisafak-ը։
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը Մանամայի անվտանգության երկխոսության ժամանակ նույնպես ասել է, որ «Օսմանյան կայսրության անկումից ի վեր Արևմուտքի կողմից [Մերձավոր Արևելքում] արված ամեն ինչ սխալ է եղել»։
«Այն, ինչ գործում է, բարյացակամ միապետություններն են», - ասել է նա։





























