«Դուք չեք կարող մեր պողպատաձուլական արդյունաբերության մեկ աշխատակցի բացատրել, թե ինչու է Եվրոպան դեռևս բաց պահում շուկան Պուտինի համար»,- dpa լրատվական գործակալությանն ասել է Գերմանիայի փոխկանցլեր և ֆինանսների նախարար Լարս Քլինգբեյլը։
Քաղաքական գործիչը շեշտել է, որ Ռուսաստանում արտադրվող և ԵՄ-ում մշակվող պողպատե սալերը (գլանված պողպատի կիսաֆաբրիկատներ - խմբ.) դեռևս ազատված են պատժամիջոցներից, հաղորդում է DW-ն։ Գերմանիայի ֆինանսների նախարարության ղեկավարը կոչ է արել «ավելի շատ եվրոպական հայրենասիրության»։
«Ավելի շատ ներքին արտադրություն, հստակ կենտրոնացում Գերմանիայից և Եվրոպայից էկոլոգիապես մաքուր, բարձրորակ պողպատի վրա։ Մեր ենթակառուցվածքների և ավտոմոբիլային արդյունաբերության նման կարևոր ոլորտներում մենք պետք է նախապատվություն տանք այստեղ արտադրվող պողպատին»,- ասել է Քլինգբեյլը Բեռլինում նոյեմբերի 6-ին նախատեսված «պողպատե գագաթնաժողովից» առաջ։





























