Համառուսաստանյան պետական հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի վերլուծական կենտրոնը ներկայացրել է Ռուսաստանի արտահանման ներուժի վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները։
«Հետխորհրդային տարածքում ամենատարածված ռուսական ապրանքը սննդամթերքն է։ Դրանց հիմնական սպառողները (Ղազախստանի և Ղրղզստանի հետ միասին) Հայաստանն ու Ադրբեջանն են, որոնց բնակիչների կեսից ավելին վերջին երկու-երեք տարում գնել է ռուսական արտադրության սննդամթերք (համապատասխանաբար՝ 62% և 59%)։
Ռուսական ապրանքանիշերի հագուստ, ամենահաճախ կրում են Ղազախստանի (50%), Տաջիկստանի և Հայաստանի (43-ական %) և, չնայած զարգացած ներքին թեթև արդյունաբերությանը Բելառուսի (35%) բնակիչները։
Ռուսաստանից շինանյութերն ամենաշատը պահանջարկ ունեն Ղրղզստանում (57%) և Ադրբեջանում (32%)»,- նշվում է ուսումնասիրության մեջ։




























