Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 4-6-ն աշխատանքային այցով կլինի Կատարի Պետությունում Համաշխարհային սոցիալական համաժողովին մասնակցելու համար։

Հանրապետության նախագահը համաժողովի ընթացքում հանդես է գալու ելույթով, նախատեսված են նաև նախագահի երկկողմ հանդիպումներն արտասահմանյան գործընկերների հետ։ 

Նշենք, որ մինչ այդ էլ՝ նոյեմբերի 1–ից 3–ը Խաչատուրյանը Եգիպտոսում էր՝ մասնակցելու Եգիպտոսի ազգային թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը։