Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ցուցարարների պահանջով հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, հայտնել է Srbija Danas-ը։

«Մեր երկրի իրավասու մարմինները կորոշեն ընտրությունների ժամկետը՝ ըստ Սահմանադրության և օրենքի, բայց հարգելով ցուցարարների պահանջները՝ ընտրությունները վաղաժամկետ անցկացնելու, անշուշտ հարգելով նրանց պահանջները, որոնք մեր երկրում զգալի փոքրամասնություն են կազմում, մենք կկատարենք դրանք, և ընտրությունները վաղաժամկետ կանցկացվեն։ Ժողովուրդն ընտրություններում կցույց տա՝ ինչիսի քաղաքականություն է աջակցում»,- նշել է Վուչիչը։

Մի քանի շաբաթ շարունակ խոսակցություններ են տարածվում Սերբիայում նոր ընտրությունների և դրանց ամսաթվի մասին։

Ընտրությունների անցկացման առավել հաճախ հիշատակվող ամսաթիվ  է նշվում հաջորդ տարվա վերջը։

Սերբիայում բողոքի ցույցերը վերսկսվել են 2024 թվականին Նովի Սադի երկաթուղային կայարանում 16 մարդու կյանք խլած տանիքի փլուզման տարելիցի օրը։