Միացյալ Նահանգները փորձարկումները վերսկսելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանից հետո ծրագրել է միջուկային մարտագլխիկ կրելու ունակ, բայց դրանով չհագեցած միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի իր առաջին փորձարկումը, գրում է Newsweek-ը։
Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարեց, որ Պատերազմի նախարարությանը հրամայել է անհապաղ վերսկսել միջուկային զենքի փորձարկումները, քանի որ Միացյալ Նահանգների հիմնական միջուկային մրցակիցներ Ռուսաստանը և Չինաստանը շարունակում են սեփական զինանոցների փորձարկումները։
Էներգետիկայի նախարար Քրիս Ռայթն ավելի ուշ պարզաբանել էր, որ փորձարկումները երկրում ավելի վաղ անցկացված փորձարկումների նման մարտական պայթյուններ չեն ներառի։





























