Թուրքիա կատարած իմ վերջին աշխատանքային այցի ժամանակ պաշտոնապես հրավիրել եմ նախագահ Էրդողանին Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի, և հուսով եմ, որ այդ հրավերը կընդունվի։ Այս մասին նոյեմբերի 4-ին «Օրբելի - 2025» միջազգային համաժողովում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրել է, որ վերջին տարիներին բավականին հաճախ է հանդիպել Էրդողանի հետ։ «Ես երկու անգամ Թուրքիա եմ այցելել, ընդ որում՝ առաջին անգամ աշխատանքային այցով եմ եղել Թուրքիայում և այցը շատ հաջող եմ համարում», - ընդգծել է Փաշինյանը։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի բացումը ժամանակի հարց է։ Վարչապետը հավելել է, որ դրա վրա ազդում է ոչ միայն երկու երկրների քաղաքական կամքը, այլև որոշակի «գրավիտացիոն գործոններ»։





























