Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի կինը՝ Նանե Մարտիրոսյանը, Արարատի բժշկական կենտրոնի տնօրեն դառնալու հավակնություն չունի։ Տեղեկությունը NEWS.am-ին փոխանցեցին Արարատի մարզպետարանից։ 

«Տեղեկատվությունը, որ Արարատի մարզպետի կինը՝ Նանե Մարտիրոսյանը, նշանակվելու է Արարատի բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, չի համապատասխանում իրականությանը։ Նա բժշկուհի է, աշխատում է այդ հիվանդանոցում, բայց չի հավակնում տնօրենի պաշտոնին, չի մասնակցելու մրցույթին»,– հայտնեց Արարատի մարզպետի խորհրդական, տեղեկատվության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Քրիստինե Պողոսյանը։