Ուկրաինային անհրաժեշտ է ԱՄՆ աջակցությունը հեռահար զենքի ոլորտում։ Նույնիսկ դրանց առկայությունն ուկրաինացի զինվորների սպառազինությունում կարող է զսպող գործոն լինել, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնել է РБК-Украина-ն։
Ուկրաինայի առաջնորդը նշել է, որ Ռուսաստանը ներկայում ցանկանում է ռազմական հաղթանակ տանել Ուկրաինայի նկատմամբ։ Սակայն դա երբեք տեղի չի ունենա, եթե Եվրոպան շարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։
«Եվ Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է անկեղծ լինի հեռահար զենքի տված հնարավորությունների համար։ Դա շատ կարևոր է։ Նույնիսկ որպես զսպող գործոն, մենք պետք է ունենանք դրանք, որպեսզի կարողանանք դրանք օգտագործել»,- ընդգծել է Զելենսկին։
Զելենսկին հավելել է, որ Ռուսաստանի դեմ Թրամփի սահմանած նոր պատժամիջոցները շատ կարևոր են, սակայն չի կարելի դրանցով սահմանափակվել։
«Մեզ անհրաժեշտ են երկրորդական պատժամիջոցներ, մեզ անհրաժեշտ են հետագա, ավելի խիստ պատժամիջոցներ գազի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ատոմային էներգետիկայի նկատմամբ»,- պարզաբանել է նա։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ իր վերջին հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Ուկրաինային հեռահար գործողության Tomahawk հրթիռներ մատակարարել։





























