Նորվեգիայի պաշտպանության նախարար Տորե Սանդվիկը հայտարարել է 2026 թվականին Ուկրաինայի պաշտպանական կարիքների համար 7 միլիարդ դոլար հատկացնելու որոշման մասին, սոցցանցերում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը, հայտնում է Европейская правда-ն։
Շմիգալը ժամանել է Նորվեգիա, որտեղ հանդիպել է իր գործընկեր Տորե Սանդվիկի հետ։ Հանդիպման ընթացքում Սանդվիկը հայտարարել է Ուկրաինայի պաշտպանական կարիքների համար 2026 թվականին միջոցների հատկացման մասին։
Շմիգալը շնորհակալություն է հայտնել Սանդվիկին Համատեղ արշավախմբային ուժերի (JEF) պաշտպանության նախարարների հանդիպմանը հրավիրելու համար, որին Ուկրաինան կմասնակցի առաջին անգամ։
Հանդիպումից հետո նախարարները ստորագրել են հուշագիր համաձայնագրերի շրջանակներում արտադրվող կամ մատակարարվող պաշտպանական արտադրանքի միասնական որակի չափանիշների վերաբերյալ։
Նրանք նաև հուշագիր են ստորագրել ուկրաինական և նորվեգական ընկերությունների միջև Ուկրաինայում համատեղ պաշտպանական ձեռնարկություն ստեղծելու վերաբերյալ։
Նախարարները քննարկել են Ուկրաինայի զինված ուժերի առաջնահերթ կարիքները և օդային պաշտպանության ամրապնդումը։




























