Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում դեմոկրատ թեկնածու Զոհրան Մամդանիի օգտին քվեարկող ցանկացած հրեա հիմար է, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Ցանկացած հրեա, որը քվեարկում է Զոհրան Մամդանիի՝ համառ և ինքնահռչակ հրեատյացի օգտին, հիմար է», - գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։
Հիշեցնենք, որ Նյու Յորքում ընթանում են քաղաքապետի ընտրությունները։
Մամդանիի հետ մեկտեղ քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են նաև նախկին նահանգապետ Էնդրյու Կուոմոն և հանրապետական թեկնածու Քուրթիս Սլիվան։ Ընտրվելու դեպքում Մամդանին կդառնա քաղաքի առաջին մահմեդական քաղաքապետը։



























