Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հայտարարել է, որ պաշտոնական բողոք է ներկայացրել հանրային միջոցառման ժամանակ իրեն համբուրելու փորձ կատարած տղամարդու հետ կապված միջադեպից հետո։ Նա դրա մասին հայտարարել է իր ամենօրյա մամուլի ասուլիսում։

«Ես իսկապես զգացի, որ այդ տղամարդն այնտեղ էր, նա լուլ հարբած էր։ Ես նախկինում էլ եմ բախվել դրան, երբ ուսանողուհի էի, երբ երիտասարդ էի»,- նշել է նա։

Նախագահը շեշտել է, որ որոշել է բողոք ներկայացնել՝ մյուս կանանց օրինակ ծառայելու համար։ «Եթե նույնիսկ ես չհաղորդեմ հանցագործության մասին, ի՞նչ պայմաններում կմնան մյուս բոլոր մեքսիկուհիները»,- հավելել է նա։

 «Սա չպետք է տեղի ունենա. ոչ ոք իրավունք չունի խախտելու մեր անձնական տարածքը», - հայտարարել է Շեյնբաումը։

Պետության ղեկավարը հայտարարել է նաև, որ հրամայել է ստուգել, թե երկրի բոլո՞ր նահանգներում են ոտնձգությունները դասակարգված որպես քրեական հանցագործություն, և հայտարարել է կանանց հարցերով նախարարության հետ համատեղ ազգային ոտնձգությունների դեմ պայքարի արշավի մեկնարկի մասին։

Ավելի վաղ, Շեյնբաումի և հանրապետության բնակիչների միջև շփման ժամանակ, մի տղամարդ գրկել էր նրան և փորձել համբուրել։ Նախագահը, նկատելով տղամարդու՝ իր կողմը ձգվելը, հանգիստ հեռացրել էր նրա ձեռքերը, շրջվել և ժպտացել նրան։ Անվտանգության աշխատակիցները միջադեպին անմիջապես չեն արձագանքել։