ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ առաջնորդները նամակ են հղել նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով շտապ երկկուսակցական հանդիպում անցկացնել՝ քննարկելու համար կառավարության գործունեության դադարեցումը և առողջապահական ճգնաժամի կարգավորումը։

«Պահանջում ենք օրենսդիր մարմնի առաջնորդների երկկուսակցական հանդիպում՝ հանրապետականների ղեկավարված դաշնային կառավարության կառավարության գործունեության դադարեցումը և հանրապետականների ստեղծած առողջապահական ճգնաժամը վճռականորեն կարգավորելու համար։ Դեմոկրատները պատրաստ են անձամբ հանդիպել ձեզ հետ՝ ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում»,- ասված է Ներկայացուցիչների պալատի և Սենատի դեմոկրատ առաջնորդներ Հակիմ Ջեֆրիսի և Չակ Շումերի ստորագրած նամակում։

Սոցիալական ցանցերում CBS News-ի թղթակցի հրապարակած նամակը թվագրված է 2025 թվականի նոյեմբերի 5-ով և ձևակերպված է Ներկայացուցիչների պալատի պաշտոնական ձևաթղթի վրա։ Հեղինակները միաժամանակ շնորհակալություն են հայտնել Թրամփին իրավիճակի նկատմամբ ուշադրության համար։

ԱՄՆ դաշնային կառավարությունը գործունեությունը դադարեցվել է հոկտեմբերի 1-ից, քանի որ Կոնգրեսի հանրապետականներն ու դեմոկրատները չեն կարողացել ընդունել կառավարության ֆինանսավորման մասին օրինագիծը։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը ավելի վաղ զգուշացրել էր, որ եթե մինչև նոյեմբերի 1-ը իրավիճակը չբարելավվի, երկրի տնտեսությունը տասնյակ միլիարդավոր դոլարներ կկորցնի։