ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում սոցիալիստ Զոհրան Մամդանիի հաղթանակն անվանել է ԱՄՆ ինքնիշխանության մի մասի կորուստ, բայց խոստացել է «հաղթահարել դա»։
«Մենք երեկ երեկոյան Նյու Յորքում կորցրեցինք ինքնիշխանության մի փոքր մասը, բայց մենք կ հաղթահարենք դա»,- Ամերիկյան բիզնես ֆորումում ունեցած իր ելույթում ասել է Թրամփը։
Երեքշաբթի ԱՄՆ-ում անցկացվեցին նահանգապետի ընտրություններ Նյու Ջերսիում և Վիրջինիայում, ինչպես նաև Նյու Յորքի քաղաքապետի ընտրությունները։ Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում հաղթեց դեմոկրատ սոցիալիստ Մամդանին։ Նա դարձավ այս հազարամյակի ամենաերիտասարդ քաղաքապետը և այդ պաշտոնը զբաղեցրած առաջին մահմեդականը։ Մամդանին պաշտպանում է էժան մթերային խանութների ստեղծումը, քաղաքում որոշ բնակարանների վարձավճարների սառեցումը և ավտոբուսային տոմսերի վերացումը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մամդանիին անվանել է կոմունիստ՝ միաժամանակ խոստանալով դադարեցնել Նյու Յորքին տրամադրվող դաշնային օգնությունը։





























