ԱՄՆ-ն իր 40 խոշորագույն օդանավակայաններում 10%-ով կրճատվելու են չվերթների քանակը: Պատճառը օդային երթևեկության կառավարման անվտանգությանը սպառնացող սպառնալիքն է՝ ռեկորդային 36-օրյա շաթդաունի պայմաններում, հաղորդում է Ռոյթերսը:

ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին հայտարարել է թռիչքների նոր կանոնակարգերի մասին: Կրճատումները կազդեն Նյու Յորքի, Վաշինգտոնի, Չիկագոյի, Ատլանտայի, Լոս Անջելեսի և Դալլասի հիմնական օդանավակայանների վրա:

Վերլուծաբանները գնահատում են, որ սա կարող է ազդել մինչև 1800 չվերթի և ավելի քան 268,000 ուղևորի նստատեղի վրա: Միջազգային չվերթները առայժմ կմնան անփոփոխ:

ԱՄՆ կառավարության շաթդաունը կամ փակումը դարձել է ԱՄՆ պատմության մեջ ամենաերկարը և 13,000 օդային երթևեկության կարգավարների և 50,000 TSA (Տրանսպորտային անվտանգության վարչություն) աշխատակիցների թողել է առանց աշխատավարձի: Արդյունքում, տասնյակ հազարավոր չվերթներ արդեն հետաձգվել են, և ավելի քան 3.2 միլիոն ուղևորներ բախվել են խափանումների՝ անձնակազմի պակասի պատճառով:

ԱՄՆ տրանսպորտի նախարարը շեշտել է, որ կրճատումները կարող են չեղարկվել, եթե դեմոկրատները համաձայնեն վերաբացել կառավարությունը: FAA-ն նաև զգուշացրել է հնարավոր լրացուցիչ թռիչքների սահմանափակումների մասին, եթե օդային երթևեկության խնդիրները վատթարանան։

Ավիաընկերությունները կոչ են անում դադարեցնել շաթդաունը, նշելով ուղևորների անվտանգությանը սպառնացող ռիսկերը։

Պարբերականը հիշեցնում է, որ չորեքշաբթի օրը ավելի քան 2100 չվերթ հետաձգվել է, իսկ որոշ օդային երթևեկության կարգավարներ բացակայել են աշխատանքից, ինչը մեծացրել է մնացած անձնակազմի աշխատանքային ծանրաբեռնվածությունը։