ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող ընկերությունները պատրաստվում են ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքներին։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:

2025թ. նոյեմբերի 5-ի դրությամբ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող ընկերություններում առկա է մասնագիտացված, ձյուն մաքրող մոտ 450 միավոր տեխնիկա։

2025թ. նոյեմբերի 5-ի դրությամբ սպասարկող կազմակերպությունները պահեստավորել են մոտ 2300 տ աղ։ 

2025թ. նոյեմբերի 5-ի դրությամբ ձմեռային սպասարկման աշխատանքների համար ամբարվել է մոտ 48700 խմ ավազ ու խարամ։ 

Աղ-ավազի պաշարների համալրման գործընթացը շարունակական է։