Եվրոպայում իսկական սիբիրյան սառնամանիք է, նման ջերմաստիճանների այստեղ սովոր չեն: Անոմալ ցրտերը արդեն մի քանի տասնյակ մարդու կյանք են խլել:
Այսպես, Շվեյցարիայում եւ Ավստրիայում ջերմաստիճանները իջել են մինչեւ մինուս 30-ի: Սերբիայում սնդիկի սյունը ընկել է մինչեւ մինուս 20: Ֆրանսիայում մտցրել են նարնջագույն` նախավերջին վտանգի աստիճան:
Կտրուկ ցրտերի պատճառով Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում մահացել է 36 մարդ: Նրանց կեսը մահացել է Ուկրաինայում, որտեղ անտուններին պատսպարելու համար մոտ 1500 ապաստարաններ են բացել:
Եւս 10 մարդ մահացել է Լեհաստանում, որտեղ ջերաստիճանը հասել է -27-ի: Զոհերի մեջ կան ինչպես անտուններ, այնպես էլ տարեցներ: Չեխիայի մայրաքաղաքում քաղաքապետարանի հրահանգով վրաններ են տեղադրվել 3000 անտունների համար:
Սերբիայում մահացել է երեք մարդ, եւս երկուսն անհետ կորած են համարվում: Իրավիճակը բարդ է Բուլղարիայում, Թուրքիայում, Ռումինիայում, ցրտերը հասել են անգամ Իսպանիա:




























