Մինչև 2026 թվականի հունվարի վերջը 132 վագոն ռուսական ցորեն կառաքվի Հայաստան՝ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով անցնող երկաթուղային երթուղով։ Այս մասին հայտնել է ՌԴ Տրանսպորտի նախարարությունը իր Telegram-ալիքում։
Առաջին խմբաքանակը՝ ավելի քան 1 հազար տոննա ցորենը, ուղարկվել է Ուլյանովսկի մարզի Դիմիտրովգրադ կայարանից։ Փոխադրումը կազմակերպել է Ռուսաստանի երկաթուղին։ 15 հացահատիկային վագոններից բաղկացած գնացքը անցել է Ադրբեջանի տարածքով, հատել Վրաստանի և Հայաստանի սահմանը և գնում է դեպի Հարավկովկասյան երկաթուղու Դալարիկ կայարան։
Գերատեսչությունում նշել են, որ նոր լոգիստիկ երթուղու կազմակերպումը հնարավոր է դարձել Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման վերսկսումից հետո։ Սա 1990-ական թվականներից ի վեր առաջին նման փոխադրումն է։ Բացի ցորենից, մշակվում են նաև այլ տեսակի բեռների մատակարարումներ։




























