Տարբեր մարզագույք կա դպրոցներում, որը, ենթադրենք, կարող է 50-60 կգ քաշ ունենա. պետք է ամեն դասի համար բերել-դնել, դասից հետո տանել պահեստ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6–ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դրել ենք, մի բան որ մի տեղ դնում ենք, մի 6 տարի տեղից չենք շարժում, որ հազիվ դրել ենք: Դա էլ է կրթական պրոցես. դասը պետք է նախապատրաստվի: Այդքան շատ գույք դրել ենք, մարդիկ կասեն՝ այդքան պետք է հանենք դնե՞նք, հա, պետք է հանենք դնենք, որովհետև կրթությունը դա է: Մեր ժամանակվանից այդ ավանդույթը կար. դասագրքերը ստանում էինք, դպրոց չէինք տանում հետներս. ոնց որ ասենք՝ դասագրքերը պայուսակից ինչո՞ւ հանենք, մեկ է հետ ենք դնելու. սա պրոբլեմ է»,–ասաց նա։
Վարչապետը նշեց, որ նախարարությունը և մարզպետարանները և մարզպետարանների հանրակրթության բաժինները պետք է համոզվեն, որ այդ գույքը տեղում է:



























