Մտնում եմ դպրոց, նայում եմ ցնցուղները օգտագործած չեն, տնօրենն ասում է՝ այո, օգտագործած չեն: Ինչի համար ենք ամեն ինչ փակում. Կառավարությունը փող է ծախսել, որ երեխաներն օգտվեն, նրա համար չէ, որ նկարվենք, PR անենք, ասենք՝ տեսեք՝ ցնցուղ ենք առել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6–ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա խնդիր է, որին պետք է լուրջ ուշադրություն դարձնենք։

Էլի սկսել ենք դպրոցի պատերի վրա ինչ ասես կպցնել. այդ խնդիրն էլ լուծված չէ. այս հարցերը պետք է լուծվեն: Խնդրում եմ՝ լուրջ վերաբերվեք սրան: Պետք է նախարարությունն էլ, տեսչական մարմինն էլ, մարզպետարաններն էլ լուրջ վերաբերվեն սրան, որովհետև այնտեղ ձևակերպվում է մեր երկրի ընդհանրապես ամբողջ բովանդակությունը, և մենք պետք է ուշադիր լինենք այդ հարցերի նկատմամբ»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ մենք մեր բյուջետային և կառավարման պրոցեսները պետք է կազմակերպենք այնպես, որ ստանդարտ ունենանք, որ ինչ-որ ժամանակ հետո դաշտը պետք է նորոգվի, ինչ-որ մի ժամանակ հետո լաբորատոր գույքը պետք է թարմացվի, նստարանը, գնդակը, թենիսի սեղանը և այլն: