ԱՄՆ-ն ցանկանում է ռազմական ներկայություն տեղակայել Դամասկոսի ավիաբազայում՝ Սիրիայի և Իսրայելի միջև ապագա անվտանգության պայմանագրի իրականացմանը նպաստելու համար, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Միացյալ Նահանգները պատրաստվում է ռազմական ներկայություն տեղակայել Դամասկոսի ավիաբազայում՝ Սիրիայի և Իսրայելի միջև Վաշինգտոնի միջնորդությամբ կնքված անվտանգության պայմանագրի իրականացմանը նպաստելու համար», - ասվում է պարբերականում։





























