Լուկաշենկոն բելառուսներին հորդորում է իրեն տալ «կամուրջներ, ճանապարհներ, կաթ և միս»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խրախուսում է քաղաքացիներին իրենց ներդրումն ունենալ երկրի ընդհանուր զարգացման գործում: Նա այս հայտարարությունն արել է Մոզիրում Պրիպյատ գետի վրայով վերանորոգված կամրջի բացման արարողության ժամանակ, հաղորդում է Belta-ն:

«Իրավիճակը դժվար է, շատ դժվար: Ես պարզապես ամեն ինչ չեմ բարդում ձեզ վրա: Ես միշտ ձեզից մի բան եմ խնդրել. տվեք ինձ տնտեսությունը: Տվեք ինձ կամուրջներ, ճանապարհներ, կաթ, միս և այլն: Ինչ վերաբերում է ռազմական հարցերին, ես կզբաղվեմ անվտանգությամբ: Ես կլուծեմ դրանք, ես գիտեմ, թե ինչպես լուծել դրանք: Առայժմ ամեն ինչ քիչումիչ լստացվում է»,- ասել է նա:

«Այսպիսով, պատրաստվեք լավ աշխատանք կատարելու: Հիշեք, որ այն, ինչ դուք չեք արել, ոչ ոք չի անի: Ոչ ես, ոչ ոք: Բոլորը պետք է անեն իրենց աշխատանքը: Բոլորը պատասխանատու են իրենց սեփական հողակտորի, իրենց սեփական աշխատանքի համար, և նրանք պետք է անեն դա: Սա է գլխավորը: Կարգապահություն և ավելի շատ կարգապահություն», - հավելել է Լուկաշենկոն։