Հինգշաբթի Պակիստանից արկեր են արձակվել Աֆղանստանի ուղղությամբ, երբ երկու հարևանները վերսկսել են խաղաղության բանակցությունները Թուրքիայում՝ ուղղված փխրուն հրադադարի ամրապնդմանը, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը (AFP)՝ հղում անելով ռազմական աղբյուրին և ականատեսներին։

«Պակիստանն օգտագործել է թեթև և ծանր զինատեսակներ և թիրախավորել քաղաքացիական տարածքները»,- հայտնել է աֆղանական ռազմական աղբյուրը գնդակոծության մասին, որն, ըստ ականատեսների, տևել է 10-15 րոպե։

«Մենք դեռևս պատասխան միջոցներ չենք ձեռնարկել՝ հարգանքից ելնելով ընթացող բանակցությունների նկատմամբ»,- հավելել է աղբյուրը։

Աֆղանստանը ավելի վաղ մեղադրել է Պակիստանին մայրաքաղաք Քաբուլի ուղղությամբ հարվածներ հասցնելու մեջ։

Իր հերթին, Պակիստանը պնդում է, որ Աֆղանստանը ապաստան է տալիս պակիստանցի զինվորների վրա սահմանի երկայնքով հարձակումներ իրականացնող զինյալների։