ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսիի քաղաքականությունից հեռանալու մասին վերջինիս հայտարարությունը։
Թրամփն այդ լուրն «Ամերիկայի համար մեծ իրադարձություն» է անվանել։
ԱՄՆ նախագահը Փելոսիին բնորոշել է «չար», «կոռումպացված» և «միայն մեր երկրի համար վատ բաների վրա կենտրոնացած»։
«Նա սրընթաց կերպով կորցնում էր իր կուսակցության նկատմամբ վերահսկողությունը, և այն երբեք չի վերադառնա։ Ինձ համար մեծ պատիվ է, որ նա երկու անգամ իմպիչմենտ է հայտարարել ինձ և երկու անգամ էլ խղճալիորեն ձախողվել»,- նշել է Թրամփը։
Փելոսին ավելի վաղ հայտարարել է, որ հաջորդ ընտրություններից առաջ կլքի Կոնգրեսը։





























