Այսօր՝ Վաշինգտոնի ժամանակով 17:00-ին, ԱՄՆ Սենատը կքվեարկի պատերազմական լիազորությունների շուրջ բանաձևի վերաբերյալ, որն արգելում է ԱՄՆ ուժերի օգտագործումը Վենեսուելայի տրածքում կամ մարտական ​​գործողություններն այդ երկրի դեմ, եթե Կոնգրեսի դա չի թույլատրել, հաղորդում է NBC News-ը։

Սենատին չի հաջողվել առաջընթաց գրանցել Կարիբյան ավազանում հարվածների վերաբերյալ նմանատիպ բանաձևի ընդունման հարցում։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը, վկյակոչելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս վերջնական կարծիք չի ձևավորել Վենեսուելայի տարածքում հնարավոր ռազմական գործողության վերաբերյալ։

Ըստ աղբյուրների՝ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնել ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին իշխանությունից հեռացնելու համար ուժի կիրառման վերաբերյալ։ Ընդսմին, պարբերականը նշում է, որ ԱՄՆ նախագահը շարունակում է իր օգնականներից հետաքրքրվել  հնարավոր ռազմական գործողության տարբերակների մասին։