Լիբանանում ՄԱԿ ժամանակավոր ուժերի հրամանատարությունը (ՄԱԿԺՈւՀ) խորապես անհանգստացած են Իսրայելի կողմից իրականացվող ռազմական էսկալացիայից, որը սպառնում է քաղաքացիական բնակչությանը եւ կայունությանը։

«Խաղաղապահների գործողությունների գոտում Իսրայելի կողմից իրականացվող ավիահարվածները ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1 701 բանաձեւի ակնհայտ խախտում են»,- նշվել է ՄԱԿԺՈւՀ մամուլի ծառայության տարածած հայտարարությունում։ «Նման ավերիչ մասշտաբի ռազմական գործողությունները խաթարում են հակամարտության քաղաքական եւ դիվանագիտական ​​լուծման առաջընթացը»։

Տեքստում նշվել է, որ այդ գրոհները տեղի են ունենում այն ​​ժամանակ, երբ Լիբանանի բանակը քայլեր է ձեռնարկում Լիտանի գետի հարավում գտնվող չարտոնված զենքը բռնագրավելու եւ անօրինական աշխարհազորայինների ենթակառուցվածքը քանդելու համար։

ՄԱԿ խաղաղապահները կոչ են անում Իսրայելին «անմիջապես դադարեցնել հարձակումները» եւ հորդորում են լիբանանյան կողմերին «ձեռնպահ մնալ ցանկացած պատասխան գործողություններից, որոնք կարող են էլ ավելի սրել իրավիճակը»։