Հոկտեմբերի 2-ին Կառավարության շենքի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ Արցախյան պատերազմներին մասնակցած 7 զինվորականներ իրենց մեդալները, շքանշանները թողել էին շենքի աստիճանների դիմաց։ Մինչ այժմ պարզ չէ, թե ինչ եղան այդ մեդալները։ Նշենք, որ կառավարությունից որևէ մեկը դուրս չեկավ՝ նրանց մեդալները վերցնելու։
NEWS.am-ը հարցում էր ուղարկել Կառավարություն պարզելու համար, թե ի վերջո ով վերցրեց մեդալներն ու շքանշանները, և ինչպես վարվեցին դրանց հետ, սակայն հարցումը այդպես էլ մնաց անպատասխան։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Կառավարության շենքի մոտ զինվորականները իրենց ծառայության, հայրենիքի համար պայքարելու, դրա դիմաց արժանացած մեդալներն ու շքանշանները դրեցին գետնին՝ կառավարության աստիճանների դիմաց։ Այդ քայլով նրանց իրենց դժգոհությունն էին հայտնում ներկայիս իշխանության վարած քաղաքականությունից։



























