FLYONE ARMENIA հայկական առաջին ազգային ավիաընկերությունը 2026 թվականի մայիսի 25-ից սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան - Բաթումի - Երևան երթուղով։
Երևան - Բաթումի - Երևան չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Վրաստանի Բաթումի միջազգային օդանավակայան կիրականացվեն շաբաթական երեք անգամ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և շաբաթ օրերին՝ հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։
Նոր ուղղությունը զբոսաշրջիկներին հնարավորություն կտա վայելելու Սև ծովի ափամերձ հանգստավայրի ամառային մթնոլորտը, վառ գույներն ու Վրաստանի հարազատ հյուրընկալությունը։
Տոմսերը հնարավոր է ձեռք բերել flyone.am կայքում կամ FLYONE բջջային հավելվածում:




























