2025 թվականի առաջին տասը ամիսներին Չինաստանի և Ռուսաստանի միջև առևտրի ծավալը կազմել է մոտ 183,244 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը տարեկան 9,5 տոկոսով պակաս է, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Մաքսային գլխավոր վարչության հրապարակած տվյալները։
Մասնավորապես, հաշվետու ժամանակահատվածում Չինաստանից Ռուսաստան արտահանումը նվազել է 12,6 տոկոսով՝ հասնելով 82,069 միլիարդ դոլարի, իսկ ներմուծումը նվազել է 6,7 տոկոսով՝ հասնելով մոտավորապես 101,175 միլիարդ դոլարի։
Միայն հոկտեմբերին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 19,506 միլիարդ դոլար։ Գործակալության տվյալներով՝ Չինաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է մոտ 8,508 միլիարդ դոլար, իսկ ներմուծումը՝ գրեթե 10,998 միլիարդ դոլար։





























