Սուդանի տարածքի կեսը վերահսկող կիսառազմական խմբավորումը՝ արագ արձագանքման ուժերը, համաձայնել են ժամանակավոր զինադադարի՝ ԱՄՆ-ի և մի շարք արաբական երկրների խնդրանքով, հաղորդում է BBC-ն: Սուդանի իշխանությունները դեռևս չեն ընդունել առաջարկը:

Արագ արձագանքման ուժերը մարդասիրական զինադադարի մասին հայտարարել են կարճ ժամանակ անց, երբ գրավել է ռազմավարական կարևորություն ունեցող Էլ Ֆաշեր քաղաքը՝ Դարֆուրի արևմտյան շրջանի վերջին բնակավայրը, որը վերահսկում էին Սուդանի բանակը և նրա տեղական դաշնակիցները: