ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասկացրել է, որ «դիտարկում է» Հունգարիային ռուսական նավթի գնման մաքսատուրքերից ազատելու տարբերակը, հայտնում է Sky News-ը:

 «Մենք ուսումնասիրում ենք դա։ Նրանց համար շատ դժվար է նավթ և գազ ստանալն այլ տարածաշրջաններից... նրանք ծով չունեն, նավահանգիստներ չունեն»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Նա նաև մտահոգություն է հայտնել, որ Եվրոպան մեծ քանակությամբ նավթ և գազ է գնում Ռուսաստանից։