ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը առաջարկել է պոտենցիալ փոխզիջում փակուղային իրավիճակի ֆոնին՝ կապված ԱՄՆ կառավարության աշխատանքի դադարեցման հետ, հանրապետականներին կոչ անելով վերուղղորդել դաշնային փողերը, որոնք ներկայում ուղարկվում են բժշկական ապահովագրական ընկերություններին՝ Հասանելի բուժսպասարկման մասին օրենքին համապատասխան, եւ դրանք հանձնել մասնավոր մարդկանց։

«Ես խորհուրդ եմ տալիս Սենատի հանրապետականներին, որպեսզի հարյուր միլիարդավոր դոլարները, որոնք ներկայում ուղարկվում են ապահովագրական ընկերություններին, որոնք փող են քամում, որպեսզի փրկվի վատ բուժսպասարկումը, որը տրամադրում է ObamaCare-ը, ՈւՂԱՐԿՎԵՆ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՄԱՐԴԿԱՆՑ, ՈՐՊԵՍԶԻ ՆՐԱՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԻՐԵՆՑ ՍԵՓԱԿԱՆ, ԱՆՀԱՄԵՄԱՏ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԲՈՒԺՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ, եւ նրանց մոտ փող մնա։ Այլ խոսքով՝ վերցրեք փողերը ԽՈՇՈՐ, ՎԱՏ ապահովագրական ընկերություններից, տվեք մարդկանց եւ դադարեցրեք, ելնելով կորցրած դոլարից, աշխարհի ամենավատ բուժսպասարկումը՝ ObamaCare-ը»,- գրել է ԱՄՆ նախագահը սոցցանցերում։

Հիշեցնենք, որ բուժապահովագրման ֆինանսավորման հարցը դարձել է գայթաքարերից մեկը ԱՄՆ Կոնգրեսի հանրապետականների եւ դեմոկրատների միջեւ, ինչը հանգեցրել է կառավարության շաթդաունի։