Թուրքիան կամ Ադրբեջանը ազդել են նրա (Նիկոլ Փաշինյանի) վրա՝ փոխելու եկեղեցու շուրջ հնչող պատմական նարատիվը։ Այս մասին ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում ասել է «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Նա ցանկանում է փոխել եկեղեցու պատմությունը, որպեսզի մարդիկ մոռանան ցեղասպանությունը և մեր պատմությունը։ Վեց ամիս առաջ վարչապետը սկսեց հարձակումներ գործել Հայոց Եկեղեցու և նրա առաջնորդի դեմ։ Նա ցանկանում է տապալել նրան և փոխել Հայ Եկեղեցու 1700-ամյա կառույցը՝ ստանալ եկեղեցու նկատմամբ վերահսկողություն։ Դա մեր երկրի հիմնական հաստատությունն է՝ մեր ժողովրդի 90–95 տոկոսը Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ է։ Երբ նա սկսեց հարձակումը եկեղեցու վրա, մեր հասարակությունն ուղղակի շոկ ապրեց, քանի որ նման բան երբեք չէր եղել, միայն Օսմանյան ժամանակներում։ Մեր հասարակությունում շատերն ընդդիմացան, բայց չկարողացան բարձրաձայնել, սակայն չկարողացան որևիցե կերպ առարկել։

Նա Թուրքիայից և Ադրբեջանից տեղեկություն է ստանում` եկեղեցու նարատիվները փոխելու, ցեղասպանությունը մոռանալու և եկեղեցու նոր առաջնորդ ունենալու կարգադրանքով, որպեսզի խաղաղության գործարքի գնա Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Եվ մենք զգում ենք, որ նա ուզում է փոխել եկեղեցու առաջնորդին, հետո՝ փոփոխել եկեղեցու նարատիվները և ստիպել մեր ժողովրդին մոռանալ այն ամենը, ինչ մեր նախնիները արել են մեր քրիստոնեական կրոնի համար»,– ասել է նա։