Հայաստանի իշխող կոալիցիան երեկ` հունվարի 30-ին կայացած նիստում որոշում է կայացրել եկող շաբաթ հայտարարություն տարածել խորհրդարանական ընտրություններին մասնակցության վերաբերյալ:

NEWS.am-ի աղբյուրի փոխանցմամբ, քննարկվել է հայտարարությունն այս շաբաթ տարածելու հարցը, սակայն վերջին պահին որոշվել է հայտարարությունն անել հաջորդ շաբաթվա ընթացքում: Դրան միանալու են ՀՀԿ-ն, ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, երեկ նախագահական նստավայրում իշխող կոալիցիայի նիստ է կայացել, որին մասնակցել են Հայաստանի հանրապետական, «Օրինաց երկիր» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ղեկավար անձինք:

Հանրապետական կուսակցությունից նիստին մասնակցում են նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, ՕԵԿ-ից` Արթուր Բաղդասարյանն ու Հեղինե Բիշարյանը, ԲՀԿ-ից` Գագիկ Ծառուկյանը:

Նիստին քննարկվել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր: