Դեկտեմբերի 13-ին Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում պերեկիսի լուծույթ խմելու միջոցով ինքնասպանության փորձ կատարած 64 ամյա Անահիտ Վարդանյանի բողոքը պայմանավորված է եղել «Հրատապ օգնություն» ծրագրից իրեն դուրս թողնելու հետ: Այդ օգնության միջոցով նա ամսական 13 հազար դրամ էր ստանում:  Սակայն այս կնոջ խնդիրները սկսել են այն օրից, երբ իր աղջկա 1.5 ամսվա ամուսինը թալանել է իր 26 տարիների աշխատանքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց ինքը` Անահիտ Վարդանյանը:

Այս կինը 2-րդ կարգի հաշմանդամ է եւ տառապում է  ողնաշարի քաղցկեղով, ամուսինը Ռուսաստանում է եւ այնտեղի քաղաքացի է, ունի չորս դուստր, որոնցից մեկի բախտը ամուսինների ընտրության հարցում չի բերել եւ ստիպված է եղել 3 անգամ ամուսնանալ: 1-ին ամուսինը հոգեկան հիվանդ է եղել, իսկ  երկրորդը 1.5 ամիս  աղջկա հետ համատեղ ապրելուց հետո, թալանել է նրա ծնողների 16 տարվա ունեցվածքը եւ թողել ընդամենը 4 պատերը:

Անահիտ Վարդանյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ մինչ «Հրատապ օգնություն» ծրագրից օգտվելը ինքն ամուսնու հետ ապրել է Ռուսաստանում, իսկ իրենց տանը իր աղջիկներից մեկն է ապրել երկրորդ ամուսնու հետ միասին, որը ինչպես ցույց են տվել,  սակայն 2-րդ էլ ըստ նախկին զոքանչի պարզվել է գող է, հետեւաբար դրանից էլ է ամուսնալուծվել: Բայց մինչ այդ փեսան ապրելով զոքանչի տանը եւ օգտվելով նրա բացակայությունից կնոջը ծեծելով, սպառնալով տան ամբողջ գույքը` զոքանչի 25 տարվա աշխատանքը թալանել եւ վաճառել է: Իսկ, երբ գործը հասել է ոստիկանություն գցել է աղջկա վրա:

«Աղջիկս էլ ոստիկաններին ասաց, որ եթե ինքը մեղավոր է, թող իրեն դատեն, բայց մոր գույքը վերադարձնեն: Սակայն գործը կոծկվել է իսկ գույքը 1998-ից մինչ օրս չի վերադարձել: 1.5 ամիս են միասին ապրել: Տղան, թեեւ խոստովանեց, որ իրեն խորհուրդ են տվել, որ աղջկա հետ ամուսնանա եւ թալանի, բայց թե ով էր այդ խրատ տվողը ես այդպես էլ չիմացա: Արդյունքում տնիցս էլ զրկվեցի, քանի որ տունը կողպել էին եւ 3 տարի թույլ չտվեցին մտնել այնտեղ: Ես աղջկաս ու թոռներիս հետ ստիպված էի վարձով ապրել»,-պատմեց տիկին Անահիտը:  Անահիտ Վարդանյանը տեղեկացրեց, որ մի տնակ էլ է ունեցել, բայց այն էլ հարեւանուհին է ձեռքից վերցրել: Սկզբում ասել են, որ իր տղան է տունը հարեւանից վաճառել, բայց վերջինս հերքել է, որ ինքն է վաճառել: Արդյունքում այդ գործը եւս կոծկեցին:

«Եվ դատարանները մի բան էլ 15 հազար դրամով  ինձ տուգանեցին, թե ես իրավունք չունեի բողոքել: Այդ գողի հետ աղջիկս զագսով ամուսնացած չէր, բայց բաժանվեց նրանից: Հիմա աղջիկս ուրիշ ամուսին ունի եւ 5 երեխայի մայր է ու իմ հետ են ապրում: Սակայն այդ ամենի միջով անցնելիս գործներս էլ կորցրեցինք ու այդ գումարով միջոցով մի ցավ հոգում էինք»,- ավելացրեց տիկին Անահիտը:  Նրա խոսքով, ինքը պայքարելու է, որ իր գույքն էլ հետ ստանա: «Եթե էլի պերեկիս խմեմ կասեն գիժ ա կտանեն հոգեբուժարան:Հիմա պատրաստվում է հացադուլ հայտարարեմ նախագականի մոտ, որ իմ գողացվածս գույքը հետ տան մեղավորին բացահայտեն: Ես նամակումս էլ եմ գրել, որ եթե չեք ցանկանում Ձեր կոլեգաներին վնաս պատճառել, իմ գույքը վերադարձրեք ու պրծեք: Այս գործերը կոծկելու մեջ համոզված եմ, որ իրավապահների մատը խառն է, քանի որ նախկին փեսաս աղջկաս  ժամանակին սպառնացել է, որ բողոքներ չներկայացնի հակառակ դեպքում դանակը փորը կկոխի: Իսկ որպես սպառնալիք ասել էր, որ  բոլոր ոստիկանները իր ընկերներն են եւ իրեն ոչինչ չեն անի»,- պատմեց Անահիտ Վարդանյանը:

Ավելի վաղ դեկտեմբերի 13-ին ՄԻՊ գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նաիրա Կարմիրշալյանը NEWS.am-ին հայտնել էր, որ մի ծեր կին դիմում է ներկայացրել գրասենյակ, ապա ինչ-որ հեղուկ է խմել, հավանաբար պերեկիսի լուծույթ: Գրասենյակի աշխատակիցները շտապօգնություն են կանչել, եւ կնոջը բուժօգնություն են ցուցաբերել: Այնինչ այսօր` հունվարի 31-ին ՄԻՊ գրասենյակի իրավաբան Մանուշ Միրզոյանը  NEWS.am-ի թղթակցի  հետ զրույցում տեղեկացրեց, որ  ՄԻՊ գրասենյակի հետեւողական աշխատանքի արդյունքում այս կնոջ «Հրատապ օգնության» ծրագրից օգտվելու իրավունքը վերականգնվել է:« Նրա բողքից հետո  2012թ-ի 1-ին եռամսյակում քաղաքացին ընդգրկվել է «Հրատապ օգնության»  ցուցակում:Ներկա դրությամբ մասնագետները շարունակում են զբաղվել դիմումի ընթացքով»:

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը