Գյումրիում, այսօր` հունվարի 31-ին, քաղաքի կենտրոնում, Գարեգին Նժդեհ փողոցում իրար են բախվել միանգամից 3 ավտոմեքենաներ` «Օպել», «Աուդի» եւ «ՎԱԶ-2106» մակնիշի: Վնասը միայն նյութական է եղել, առավել շատ տուժել էր «ՎԱԶ-2106»-ը:
Վթարի պատճառն, ըստ ականատեսների, ճանապարհի մերկասառույցն է եղել: Սկզբում «Օպել»-ը հարվածել է «ՎԱԶ-2106»-ին, վերջինս էլ` դիմացից սլացող «Աուդի»-ին: «Աուդին» իր հերթին հարվածել է սյանը:



























