Իսրայելի իշխանությունների կողմից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջոցով Գազայի հատվածի առողջապահության նախարարությանը հանձնված պաղեստինցիների մեկ երրորդից էլ պակասի մարմինները նույնականացվել է, ասվում է Գազայի հատվածի առողջապահության նախարարության Telegram ալիքում տեղադրված հայտարարության մեջ։

Գերատեսչության պնդմամբ՝ հրադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց ի վեր հատված են վերադարձվել 315 մարդու աճյուններ։ Մինչ այս պահը հաջողվել է նույնականացնել միայն 91 մարմին, մնացածը շարունակում են մնալ չնույնականացված։

Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինված կողմնակիցները Գազայի հատվածից ներթափանցել են Իսրայելի տարածք, ինչն ուղեկցվել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանությամբ և ավելի քան 250 պատանդի գերեվարմամբ։ Ի պատասխան՝ Իսրայելը ռազմական գործողություն է սկսել անկլավում՝ նպատակ ունենալով ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ռազմական և քաղաքական կառույցները և ազատ արձակել բոլոր առևանգվածներին։

2025 թվականի հոկտեմբերի 9-ին Գազայում հակամարտող կողմերը ստորագրել են խաղաղության ծրագրի առաջին փուլի իրականացման մասին համաձայնագիրը, որը նախկինում ներկայացրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Պաղեստինյան հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ին։ Դրա պայմանները ենթադրում են, որ Իսրայելը կհանձնի պաղեստինյան անկլավի 15 բնակիչների մարմիններ՝ մեկ զոհված պատանդի վերադարձի դիմաց։